00:00:00

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 47 դեպք. Բռնաբարություն, անձի առեւանգումը, գողություն

22:56, 02 օգոստոս 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 4, կաշառակերության, կողոպուտի և սպանության սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման 2, բռնաբարության, անձի առևանգման, պետական, հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթի կեղծման, սեքսուալ բնույթի բռնի գործողության և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1- ական դեպք։ Հայտնաբերվել է 5 և ինքնակամ ներկայացել 3 հետախուզվող: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր