00:00:00

Ոստիկանները 28 տարի առաջ կատարված սպանություն են բացահայտել (տեսանյութ)

22:47, 02 օգոստոս 2018 Իրավական

Դեպքը 28 տարի առաջ էր կատարվել` աշնանը: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերեցին անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվեց` մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին: Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվեց քրեական գործ: Ստեղծվեց օպերտիվ-քննչական խումբ: Սարգսյանը Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող էր: Հարազատները ոչ ոքի չէին կասկածում, վստահեցնում էին, որ թշնամիներ չուներ: Սպանության բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, ստուգվեցին հետախուզական միջոցառումների պլանով նախատեսված բոլոր վարկածները: Սակայն հանցագործությունը կատարած անձին հայտնաբերել չհաջողվեց: Թվում էր ժամանակի հետ մոռացության կմատնվի ամեն ինչ, բայց նման արարքները չեն մոռացվում և դեպքից մոտ երեք տասնամյակ անց սպանությունը բացահայտվեց: Ոստիկանության ՔՀԳ վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գառնի գյուղի բնակիչ Մուշեղ Օհանյանը: Օգոստոսի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Մուշեղ Օհանյանը Գառնի գյուղի իր առանձնատնից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Ըստ նրա` կատարվածը դժբախտ պատահականություն էր: Որսի ժամանակ թփուտների մեջ չէր նկատել տղամարդուն, շփոթել էր որսի հետ ու կրակել... Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Մուշեղ Օհանյանը ներկայացվել է Արտաշատի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=eTBFkaxq_5g

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր