00:00:00

ՊՆ N զորամասում հայտնաբերվել է անորակ վարտիքների մեծ խմբաքանակ. ընթանում է նախաքննություն

21:36, 02 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության եւ ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին եւ  որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին: ՊՆ-ից  հայտնում են, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վարտիքների խմբաքանակ դեռեւս 2017 թվականին փորձ է արվել մատակարարել պաշտպանության նախարարություն, սակայն ակնհայտ ցածրորակության պատճառով այն չի ընդունվել եւ վերադարձվել է մատակարար ընկերությանը: Այդուհանդերձ, նախաձեռնված ստուգումների արդյունքում այս պահին արդեն իսկ հայտնաբերվել է շուրջ 10 000 անորակ վարտիք։ ՀՀ պաշտպանության նախարարի խիստ հանձնարարականի համաձայն՝ զինված ուժերում այժմ ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում զորամասերում անորակ վարտիքների հայտնվելու հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Ընթանում է նախաքննություն, նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործի հարուցման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր