00:00:00

Հագվի գյուղում վեճի ժամանակ իրար դանակահարել են

22:17, 01 օգոստոս 2018 Իրավական

Հուլիսի 31-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1989 թ. ծնված Կարեն Օ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է խոզերին կերակրելու ժամանակ դանակի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 10.20-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1995 թ. ծնված Սասուն Վ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են հուլիսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Հագվի գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միմյանց սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր