00:00:00

Ոստիկանները բացահայտել են 3.300.000 դրամի յուրացման դեպք

21:56, 01 օգոստոս 2018 Իրավական

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետանը թույլ է տվել չարաշահումներ: Նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ հինգ տարի աշխատանքի չի հաճախել, և ընդհանուր առմամբ յուրացվել է երեք միլիոն 300 հազար դրամ: Իսկ 2015-16 թվականներին համայնքապետը թույլ է տվել, որ գրանցված գրադարանավարուհու փոխարեն աշխատի մեկ այլ անձ: Այս դեպքով յուրացվել է 240 հազար դրամ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր