00:00:00

Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը

21:04, 01 օգոստոս 2018 Իրավական

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Քոչարյանի կալանքի որոշումը բողոքարկելու դիմումն այսօր ներկայացրել են Վերաքննիչ դատարան։ Այս մասին ասել է՝ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ դիմումի հետ ներկայացրել է նաեւ պատգամավորների ստորագրությունները Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ Արամ Օրբելյանը շեշտել է, որ ստորագրահավաքին միայն Հանրապետական խմբակցությունից չեն միացել, այլ խմբակցություններից էլ են միացել: Սակայն նա հրաժարվել է նշել անուններ։ Նշենք, որ վերջին տվյալներով, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը հասել է 42-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր