00:00:00

Մեղադրանք է առաջադրվել փաստաբանին՝ կաշառք տալու պատրվակով 2500 դոլար հափշտակելու համար. ՔԿ

19:23, 01 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերեւույթ հափշտակության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մ.Հակոբյանը, 2002 թվականից զբաղվելով փաստաբանական գործունեությամբ, 2018թ. մարտին իր հաճախորդին առերեւույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի անդամներին, որից հետո խարդախությամբ նրանից հափշտակել է խոշոր չափերով՝ 1.200.975 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար: Մասնավորապես՝ փաստաբանը 2017թ. դեկտեմբերի 14-ին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը: Քրեական գործով նշանակված փորձաքննության արդյունքում ցանկալի եզրակացություն ստանալու համար, ըստ քննության տվյալների, փաստաբանը մեղադրյալի հորեղբորից գումար է պահանջել՝ ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի անդամներին որպես կաշառք տալու համար: 2018թ. մարտի 17-ին փաստաբանն իր գրասենյակում մեղադրյալի հորեղբորից ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 1.200.975 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլարը՝ մնացած մասը փորձաքննության ավարտից հետո տալու պայմանով եւ առերեւույթ հափշտակել այն։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրյալի հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր