00:00:00

Կարո Եղնուկյանի միջնորդությունները ԱԱԾ պետին ու ոստիկանապետին

14:50, 01 օգոստոս 2018 Իրավական

Հարգելի պարոն Վանեցյան. Կապված իմ քաղաքական գործունեության հետ իմ նկատմամբ 2012 թվականից սկսած իշխանությունների կողմից կազմակերպվել են մի շարք անօրինական գործընթացներ ինչի արդյունքում ապօրինաբար գաղտնալսվել են իմ և ընտանիքիս անդամների հեռախոսները: Վերը նշված գործի նյութերից երևում է, որ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են անցկացվել դեռևս 2014թ. հունիսի 2-ից: Ըստ նույն գործի նյութերի իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են մինչև 02.03.2015թ.: Իմ ունեցած տեղեկություններով հատուկ գաղտնալսող սարքեր են տեղադրվել նաև իմ 3 բնակարաններում՝ (Զաքյան փողոցի 8 շենքի 37 և 51 բնակարաններ և Պարոնյան փողոցի 28 շենքի 76 բնակարան) և տևական ժամանակ գաղտնալսվել իմ և հարազատներիս խոսակցությունները: Չնայած գործի փաստերով որևէ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու և առավելևս իմ հեռախոսները գաղտնալսելու համար, սակայն միևնույն է դա կատարվել է: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց դրանք դրվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում: Փաստորեն իմ կամքից անկախ իմ մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք մշակվել են և անօրինական պահվել՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար: 2016թ. հուլիսի 18-ին, երբ քննիչը դիմել էր դատարան՝ իմ հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար, քննիչը, իսկ հետագայում նաև դատարանը որպես հիմնավորում նշել էին, որ իբրև թե առկա են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես փորձել եմ ՙՍասնա-Ծռերին՚ ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին և զավթած շինությունները: Ես և պաշտպանս բազմիցս պահանջել ենք ծանոթանալ այդ օպերատիվ տվյալներին, սակայն ապարդյուն: Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել է հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում: Այն, որ այդ օպերատիվ տվյալները մեզ չեն տրամադրում 2 բան կարող է նշանակել, կամ դրանք չկան, կամ էլ այդ գաղտնալսումները իրականացվել են անօրինական ճանապարհներով: Այդ կապակցությամբ հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար խնդրում եմ ինձ ծանոթացնել իմ վերաբերյալ պետական մարմիններում այս պահին առկա բոլոր տեղեկությունների հետ, այդ թվում նաև իմ և ընտանիքիս անդամների մասնակցությամբ կատարված ձայնալսումների հետ: Միջնորդում եմ իմ ներկայությամբ վերը նշված բոլոր տեղեկությունները ոչնչացնել, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել, դադարեցնել իմ և ընտանիքիս անդամների հեռախոսահամարներիգաղտնալսումը և պաշտոնապես գրավոր հավաստիացնել ինձ, որ ես և ընտանիքիս անդամները այլևս չենք գաղտնալսվելու: Հարգելի պարոն Օսիպյան. Կապված իմ քաղաքական գործունեության հետ իմ նկատմամբ 2012 թվականից սկսած իշխանությունների կողմից կազմակերպվել են մի շարք անօրինական գործընթացներ ինչի արդյունքում ապօրինաբար գաղտնալսվել են իմ և ընտանիքիս անդամների հեռախոսները: Վերը նշված գործի նյութերից երևում է, որ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են անցկացվել դեռևս 2014թ. հունիսի 2-ից: Ըստ նույն գործի նյութերի իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են մինչև 02.03.2015թ.: Իմ ունեցած տեղեկություններով հատուկ գաղտնալսող սարքեր են տեղադրվել նաև իմ 3 բնակարաններում՝ (Զաքյան փողոցի 8 շենքի 37 և 51 բնակարաններ և Պարոնյան փողոցի 28 շենքի 76 բնակարան) և տևական ժամանակ գաղտնալսվել իմ և հարազատներիս խոսակցությունները: Չնայած գործի փաստերով որևէ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու և առավելևս իմ հեռախոսները գաղտնալսելու համար, սակայն միևնույն է դա կատարվել է: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց դրանք դրվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում: Փաստորեն իմ կամքից անկախ իմ մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք մշակվել են և անօրինական պահվել՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար: 2016թ. հուլիսի 18-ին, երբ քննիչը դիմել էր դատարան՝ իմ հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար, քննիչը, իսկ հետագայում նաև դատարանը որպես հիմնավորում նշել էին, որ իբրև թե առկա են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես փորձել եմ ՙՍասնա-Ծռերին՚ ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին և զավթած շինությունները: Ես և պաշտպանս բազմիցս պահանջել ենք ծանոթանալ այդ օպերատիվ տվյալներին, սակայն ապարդյուն: Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել է հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում: Այն, որ այդ օպերատիվ տվյալները մեզ չեն տրամադրում 2 բան կարող է նշանակել, կամ դրանք չկան, կամ էլ այդ գաղտնալսումները իրականացվել են անօրինական ճանապարհներով: Այդ կապակցությամբ հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար խնդրում եմ ինձ ծանոթացնել իմ վերաբերյալ պետական մարմիններում այս պահին առկա բոլոր տեղեկությունների հետ, այդ թվում նաև իմ և ընտանիքիս անդամների մասնակցությամբ կատարված ձայնալսումների հետ: Միջնորդում եմ իմ ներկայությամբ վերը նշված բոլոր տեղեկությունները ոչնչացնել, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել, դադարեցնել իմ և ընտանիքիս անդամների հեռախոսահամարներիգաղտնալսումը և պաշտոնապես գրավոր հավաստիացնել ինձ, որ ես և ընտանիքիս անդամները այլևս չենք գաղտնալսվելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր