00:00:00

Հափշտակել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները (տեսանյութ)

22:13, 31 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու կողային հայելիները հափշտակած անձի ինքնությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2018թ. հուլիսի 3-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:00- 08:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է Երևանի Սայաթ-Նովա փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու կողային հայելիները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ պոկում ավտոմեքենայի կողային հայելին: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրվում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի կամ դեպք մասին ընդհանրապես, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: https://www.youtube.com/watch?v=dRT8HPFSfj0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր