00:00:00

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա քաղաքացի

17:10, 31 հուլիս 2018 Իրավական

Երեկ՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, գրում է shamshyan.com-ը Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ քաղաքացին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի «Վագա» ռեստորանային համալիրից և նա Երևանի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Հարությունյանն է։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր