00:00:00

Լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողներն իրենց մեղավոր չեն ճանաչում

00:41, 31 հուլիս 2018 Իրավական

Այսօր՝ 2018թ. հուլիսի 30-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը: Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանք է առաջադրվել Վ. Խաչատրյանին ու Տ. Նազարյանին: Նախորդ դատական նիստին Ն. Ավետիսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը հայտարարեցին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու ցանկության մասին այն բանից հետո, երբ վերջինս ամբաստանյալների պահանջով արգելեց դատարանի դահլիճում գտնվող լրագրողներին 5 րոպեից ավել տեսանկարահանում անել: Այսօր կայացած դատական նիստին ևս, որը կրկին ամբաստանյալների պատճառով ուշ սկսվեց, ամբաստանյալները նման ցանկություն հայտնեցին, բայց դատարանը պահանջեց դատական նիստը լուսաբանելիս չնկարահանել միայն ամբաստանյալներին, իսկ ընդհանուր առմամբ դատական նիստը նկարահանել թույլատրեց: Այս համատեքստում դատարանը նորից ճշտեց տուժող կողմի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու ցանկության մասին: Ն. Ավետիսյանի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը պնդեց միջնորդությունը և ներկյացրեց այն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր