00:00:00

Սյունիքում կոռուպցիոն բացահայտված հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է. դատախազություն

19:08, 30 հուլիս 2018 Իրավական

Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Դատախազությունից հայտնում են, որ մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրեական գործ, 2017 թվականի 1-ին կիսամյակի՝ 7-ի դիմաց: 2018 թվականի 1-ին կիսամյակում երեք գործ հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 20-ը՝ հետաքննության, իսկ 1-ը նախաքննության մարմինների կողմից: Նշված քրեական գործերով քննությունների լրիվության, բազմակողմանիության ապահովման նպատակով դատախազների կողմից տրվել է անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ կատարելուն ուղղված 9 ցուցում: Նշված քրեական գործերով 16 անձի (մեկ դպրոցի տնօրենի, համայնքի մեկ ղեկավարի, բարձրագույն ուսումնական հաստատության 13 աշխատակցի, սոցիալական ծառայության 1 աշխատակցի), նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում եւ առաջադրվել մեղադրանքներ: Երկու քրեական գործ չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված բնույթի հանցագործություններով դատարանում քննվել է երեք գործ` տաս անձի վերաբերյալ: Երկու անձ դատապարտվել է ազատազրկման, յոթը` տուգանքի, իսկ մեկն արդարացվել է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, տեղական ինքնակառավար¬ման, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր