00:00:00

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպք

21:12, 28 հուլիս 2018 Իրավական

Ռազմական ոստիկանությունը հուլիսի 26-ին հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։ Ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել հիշյալ զորամասի երկու նախկին ժամկետային զինծառայողներ։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։ Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր