00:00:00

Չարաշահումներ Այնթապի դպրոցում. Երեք անձի առաջադրվել է մեղադրանք, պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

19:44, 28 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով առերեւույթ չարաշահումներ են բացահայտվել Այնթապի միջնակարգ դպրոցում, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, միջոցներ ձեռնարկվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերեւույթ չարաշահումներն արձանագրվել են 2014-2017թթ.։ Պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալով՝ վատնվել է խոշոր չափի գումար։ Պետությանը պատճառված վնասը գնահատվել է 2.355.768 ՀՀ դրամ։ Քննությամբ հստակեցվել է առերեւույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք։ Մասնավորապես՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, տնտեսվարին եւ Նոր Խարբերդի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։ Վերջիններս ընդունել են առաջադրված մեղադրանքները եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Դպրոցի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը. 2.355.768 ՀՀ դրամ փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր