00:00:00

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթը բավականին հուզիչ էր․ փաստաբան

17:19, 28 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատական նիստում առաջինը ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը, բավականին հուզիչ ելույթ էր: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ «Մենք ասացինք՝ չկա գեթ մեկ հիմնավոր կասկած: Կա ամեն ինչ, կա, որ դուք հիմա ինձ լուսանկարահանում եք, մյուսը բջջայինով է նկարահանում, եւ դա դրվում է մեղադրանքի հիմքում: Հավատացեք, մի օր բացահայտվելու է այս ամենը: Եթե կտեսնեք, որ ճիշտ չենք ասել, ինչ ուզում եք ասեք: Փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր