00:00:00

Թուրքիայում 3 ամսում 314 լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել

02:13, 28 հուլիս 2018 Իրավական

Թուրքիայի «Անկախ հաղորդակցման ցանց» (BİA) կազմակերպությունը զեկույց է հրապարակել 2018թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում երկրում մամուլի և լրագրողների վիճակի վերաբերյալ։  Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում թուրքական մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվել են քաղաքական, իրավական կամ ֆիզիկական հետապնդումների ու ճնշումների։  315  լրագրողի և հրատարակչի դեմ քրեական գործ է հարուցվել, որոնցից 24 –ի դեպքում մեղադրողը  պահանջել է  խստացված ռեժիմի ցմահ ազատազրկման պատիժ սահմանել։ Մեղադրյալներից երկուսն արդեն իսկ դատապարտվել են ցմահ ազատազրկման, փոխանցում է ermenihaber-ը: Լրագրողներին ուղղված հիմնական մեղադրանքները եղել են՝ «հեղաշրջման փորձին մասնակցությունը», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդան», «ահաբեկչական խմբավորմանն անդամակցությունը», «հանրապետության նախագահին վիրավորելը»։ Միայն հուլիսի ընթացքում մասնագիտական գործունեության պատճառով ազատազրկվել է 127 լրագրող։ Ապրիլ – հունիսին 65 լրագրող սպառնալիքների թիրախ է դարձել, նրանցից 7-ը մահվան սպառնալիքներ է ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր