00:00:00

50-ամյա կինը իր «ԲՄՎ X3»-ից գողություն անողին բռնելու իր սխեման է մշակել

21:18, 27 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 25-ին, ժամը 16.15-ին, 50-ամյա Կարինե Ղ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 10-ին, ժամը 11.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, Վանաձոր քաղաքում իր «ԲՄՎ X3» մակնիշի ավտոմեքենայի առջեւի նստատեղից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 360 դոլար, 62.000 դրամ եւ 10 եվրո: Կինը հայտնել է նաեւ, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է իր ուժերով գտնել գողին: Նա այդ նպատակով իր «ԲՄՎ X3» մակնիշի ավտոմեքենայի աջ առջեւի նստատեղին է դրել դատարկ դրամապանակ եւ ավտոմեքենայի դուռը բաց վիճակում հուլիսի 25-ին կայանել Նժդեհի փողոցի թիվ 26 հասցեի դիմաց ու մի քանի րոպեով հեռացել: Ժամը 13.15-ի սահմաններում վերադառնալով` նկատել է, որ մոտ 25 տարեկան մի երիտասարդ իրեն տեսնելով, ավտոմեքենայից դուրս է եկել ու դիմել փախուստի՝ բացահայտ հափշտակելով դրամապանակը: Հուլիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 25-ին, ժամը 13.15-ի սահմաններում, 1993 թ. ծնված Հրաչ Ա.-ն, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված ավտոմեքենա, սակայն նկատելով մոտեցող Կարինե Ղ.-ին, բացահայտ հափշտակելով վերջինիս պատկանող, մոտ 3.000 դրամ արժողության դրամապանակը դիմել է փախուստի: Հրաչ Ա.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր