00:00:00

Տղամարդը «Դառ» կոչվող տեղանքում հատել է երեք ուռենի

19:47, 27 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Թասիկ գյուղի «Դառ» կոչվող տեղանքում գտնվող իր խոտհարքի տարածքից 1986 թ. ծնված Կարեն Մ.-ն կտրել է մեկ ուռենի: Նշված վայրում նկատել է ևս երկու նույն տեսակի հատված ծառերի բներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Կարեն Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Համբարձում Ա.-ի խոտհարքի տարածքից հատել է 3 ուռենի: Հատված ծառերից 2-ը կտրատել և լցրել է իրեն պատկանող «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան իր տուն տեղափոխելու և որպես վառելափայտ օգտագործելու նպատակով, իսկ մեկ ծառի փայտանյութը թողել է տեղում: Ավտոմեքենան և փայտանյութը տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր