00:00:00

Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

18:27, 27 հուլիս 2018 Իրավական

 ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հատուկ քնչական ծառայությունից: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: 2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր