00:00:00

Նոր նախագիծ. եթե ամուսնալուծվող ամուսինները միմյանցից պահանջներ չունեն, գործը դատարան չի գնա

17:04, 27 հուլիս 2018 Իրավական

Արդարադատության նախարարությունը, «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա ստացված հանրագրի արդյունքում, www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինով առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը: Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ: Այսինքն. նախագծով բացառվելու է դատական կարգով այն ամուսնալուծությունների վերաբերյալ գործերի քննությունը, որոնց դեպքում փաստացի չկա վեճի առարկա: Արդարադատության նախարարությունը կարեւորում է այն հանգամանքը, որ նախագիծը մշակվել է «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի հիման ներկայացված հանրագրի հիման վրա: Վերջինս փաստում է, որ հանրագրերի նոր ինստիտուտը կայանում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր