00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի համար բերված դեղիպատիճների մեջ կասկածելի փոշի են գտել

15:24, 27 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս. Մ.-ի անվամբ քաղաքացուհի Դ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Հանձնուքում առկա դեղամիջոցի պատիճների մեջ հայտնաբերվել է կասկածելի փոշեզանգված: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր