00:00:00

Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանն ավելի քան 1 մլն դրամի յուրացումներ է կատարել

01:42, 27 հուլիս 2018 Իրավական

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս գրված գումարները՝ ընդհանուր 1.035.000 դրամ, յուրացրել է։ Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը Սուրենավանում հանգստի գոտի ունի, որը գրանցված չէ և գործել է առանց համապատասխան թույլտվության։ Միջոցառումները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր