00:00:00

Երեւանում «Անի» սրճարանի բակում քաղաքացուն հրազենային վնասվածք պատճառած անձը պետֆիլհարմոնիայի փոխտնօրենն է

20:03, 26 հուլիս 2018 Իրավական

Իրավապահները պարզել են հուլիսի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց Երեւանի բնակիչ Հ. Վարդանյանին հրազենային վնասվածքներ պատճառած եւ փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս 30-ամյա Արման Ա.-ն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է իրավապահներին եւ խոստովանել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը։ Քննիչի որոշմամբ Արման Ա.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել։ Քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արման Ա.-ն աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն։ Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել էին Տիտոգրադյան փողոցում գտնվող «Անի» բացօթյա սրճարանի բակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր