00:00:00

Աշտարակի խճուղում «Մուխա» տիպի ականանետ է հայտնաբերվել

19:19, 26 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 25-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու եւ կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի ականանետ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր