00:00:00

Քոչարյանի անվտանգությունն ապահովող անձինք ժամանեցին ՀՔԾ

18:44, 26 հուլիս 2018 Իրավական

Այս պահին ՀՔԾ շենքին է մոտեցել փարոսիկներով մի մեքենա, որի մեջ անվտանգության աշխատակիցներ են: Ենթադրվում է, որ նրանք ապահովում են  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը:  Սպասվում է, որ շուտով ՀՔԾ կժամանի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, երեկվանից տեղեկություններ կային, որ Քոչարյանի հարցաքննությունը պետք է սկսվի ժամը 12-ին: Հարցաքննությունը, սակայն ձգձգվում է: Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվելու է 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակով: Հարցաքննությունը տեսանկարահանվելու է: Վաղ առավոտից լրագրողները սպասում են Քոչարյանի ժամանմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր