00:00:00

«Կաշառք են տալիս, վերցնում, ձերբակալվում են, ասում են՝ վայ, էս ինչ եղավ»

16:55, 26 հուլիս 2018 Իրավական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ զորակոչի գործընթացում կոռուպցիոն դրսևորումները շարունակվում են: Նա նշեց, որ քննարկել են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցը: Այս փուլում հարցադրումներ են հնչում՝ արդյոք այս թեման ուսումնասիրվում է, թե ոչ: «Ես ուզում եմ ասել, որ թեման ուսումնասիրվում է և ոստիկանության կողմից, և Գլխավոր դատախազությունն ու  ԱԱԾ-ն են զբաղվում: Ուզում եմ ասել, որ այս պրոցեսը զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական իրականացվելու են: Ես ցավով եմ ասում՝ նախնական տվյալներով, որոշ բացահայտումներով՝ զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Ընդհանրապես զարմանալի է, որ մեր երկրի նման երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից նման չարաշահումներ կատարվել»,- ասաց նա: Փաշինյանն ասաց, որ այս ոլորտում հետևողական ու շարունակական աշխատելու են՝ այդ խնդիրները արմատախիլ անելու համար: «Գիտե՞ք զարմանալին որն է, այն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան հայտարարում ենք, ինչ-որ մարդկանց թվում է մենք կատակ ենք անո՞ւմ, ես չեմ հասկանում: Գնում են, պայմանավորվում են, կաշառք են տալիս, վերցնում են, վերջում ձերբակալվում են, ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Եվ լինելու է այն, ինչ պետք է լինի: Որևէ մեկը չմտածի, որ մենք որևէ կետում կանգ կառնենք: Ես էլի ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լիենլու»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է կարևորում այն, որ այսքան բացահայտումներ են եղել, բայց որևէ հիմնավոր հայտարարություն չի հնչել քաղաքական հետապնդման ենթարկելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր