00:00:00

Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարության ժամանակ հափշտակություններ են եղել. 2,4 մլրդ դրամ. Քրգործ է հարուցվել

21:08, 25 հուլիս 2018 Իրավական

2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում  թույլ տրված չարաշահումների եւ կատարված   հափշտակությունների վերաբերյալ: ՊԵԿ-ից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու եւ հիմնավորումներ ներկայացնելու  շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձեւակերպման կազմակերպել եւ իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային եւ ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն: Փոխարենը՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ եւ կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա  ընթացքում սկսել եւ ավարտին հասցնել նման տեսակի եւ ծավալների շինարարական աշխատանքների կատարումը: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ մի շարք այլ հանցավոր արարքների առերեւույթ առկայության վերաբերյալ: 2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի,  314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր