00:00:00

«Օրենքով գող» Սարատովի Արտյոմն ու քրեական հեղինակություն Տույը մարդ են առեւանգել. մանրամասներ

19:46, 25 հուլիս 2018 Իրավական

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այսպես կոչված՝ «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ Սարատովի Արտյոմ մականվամբ հայտնի, եւ Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երեւանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առեւանգել են։ Ոստիկանության փոխանցմամբ, պահելով անազատության մեջ եւ բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից։ Դեպքի առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ մարդու առեւանգման եւ շորթման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր