00:00:00

Հետախուզում է հայտարարվել բարեգործական կազմակերպության նախագահի նկատմամբ

19:15, 25 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերեւույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ Քննչչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ ընկերության վերականգնողական կենտրոնում ծանոթացել է մի քաղաքացուհու հետ, որի ընթացքում ներկայացրել է իրենց բարեգործական հասարակական կազմակերպության գործառույթները՝ նշելով, թե աջակցություն են ցուցաբերում զոհված զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ նաեւ բնակարաններ տրամադրելու հարցերով: Կազմակերպության նախագահը հավաստիացրել է տիկնոջը, թե, իբր, կաջակցի, որ նրա դուստրը` որպես մահացած զինծառայողի զավակ, ապահովվի բնակարանով: ՀԿ նախագահը քաղաքացուց պահանջել եւ մոտ երկու շաբաթ անց բարեգործական հասարակական կազմակերպության՝ Երեւան քաղաքում գտնվող գրասենյակում ստացել եւ հափշտակել է խոշոր չափերով` 1.911.520 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր