00:00:00

ՄԻԵԴ հերթական վճիռն իրականացնելու համար կառավարությունը կհատկացնի 12,2 հազար եվրոյին համարժեք դրամ

01:21, 25 հուլիս 2018 Իրավական

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 12 հազար 200 եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին որոշումն ընդգրկված է կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգում: ՄԻԵԴ-ի «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի մարտի 15-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 12,200 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 15-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 15-ն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր