00:00:00

Երեւանում հնչած կրակոցների հետքերով. ՔԿ-ն պարզել է դրդապատճառը. հարուցվել է քրգործ

19:09, 24 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ Երեւանում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. հուլիսի 23-ին՝ ժամը 23:10-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ զստային շրջանի հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւանի բնակիչը՝ ծնված 1991թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը նշված վնասվածքն ստացել է «Էրեբունի բժշկական կենտրոնի» մոտակայքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9մմ տրամաչափի 3 պարկուճ, որոնք, փորձագետի նախնական դիտարկման համաձայն, հանդիսանում են ատրճանակի տրավմատիկ պարկուճներ: Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ստեղծվել քննչական խումբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաեւ՝ վիրահատական միջամտության ժամանակ աջ նստային շրջանի կույր վերքից հեռացված 6.5 մմ տրամագծով գնդաձեւ սեւ ռետինե գնդակը։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր