00:00:00

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից գողության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

18:17, 24 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 23-ին՝ ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորից առ այն, որ նույն օրը՝ ժամը 08.30-ից մինչեւ ժամը 21.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելու միջոցով մուտք են գործել իր բնակարան եւ գողացել ոսկյա զարդեր։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի հետ միասին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով, մշակվել է քննչական պլան, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր