00:00:00

«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները սուր հոտ ունեցող հեղուկով լցված ռետինե ձեռնոցներ են հայտնաբերել

17:16, 24 հուլիս 2018 Իրավական

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության են ենթարկել դատապարտյալ Ն. Ա.-ի անվամբ քաղաքացի Գ. Լ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում սպասք լվանալու հեղուկի 4 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի միջից հայտնաբերել և առգրավել են 2 ռետինե ձեռնոց՝ լցված սպիրտին բնորոշ սուր հոտ ունեցող հեղուկով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր