00:00:00

Ենթադրյալ տուժողի եւ Բաբայանի փաստաբանի սկանդալային հայտարարությունները (տեսանյութ)

01:51, 24 հուլիս 2018 Իրավական

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շուրջ երեք ժամ տեւած դատական նիստը, որի ընթացքում քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը բողոքարկելու որոշումը հետաձգվեց մինչեւ վաղը: Դատական նիստին ներկա է գտնվել եւ ցուցմունք է տվել նաեւ ենթադրյալ տուժող Վյաչեսլավ Հարությունովը: Դատական նիստից հետո Հարությունովը լրագրողների հետ զրույցում մեկ անգամ եւս շեշտեց, որ դատարանում ցուցմունք է տվել, պնդելով, որ իրեն եւ ոչ Գագիկ Ծառուկյանը եւ ոչ էլ Էդուարդ Բաբայանը չեն ծեծել: «Սաղ պատմեցինք ոնց է եղել, ինչ է եղել: Դատավորն էլ շատ ողջանմիտ մարդ է, եւ պետք է ճիշտը գրի եւ վաղն էլ մեր Էդիկը ազատության մեջ կլինի: Բայց քննիչն ու դատախազն ուզում էին սուտը ճշտի տեղ ներկայացնեին, բայց թե իմ դատապաշտպանը, թե Էդիկի պաշտպանը շատ լավ ելույթ ունեցան, եւ ինձ քվում է համատեզ ուժերով արդարությունը կվերականգնվի»,- ասաց նա: Հարությունովի փաստաբանն էլ ասաց, որ տուժողը ներկայացրել է դեպքի իրական մանրամասները, եւ եթե կան մեղավորներ ապա կենթարկվեն պատասխանատվության: Հարությունովը պնդում է, ընկել է ներքեւ, իսկ իրեն փորձում են տուժող ներկայացնել: Ի դեպ վերջինս հաստատեց տեղեկություններն այն մասին, որ իր տանը օրեր առաջ խուզարկություն է կատարվել: Նրա խոսքով՝ փնտրել են թմրանյութ եւ զենք, սակայն որեւէ բան չի հայտնաբերվել Էդուարդ Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Բաբայանի կալանավորումն անհիմն է: Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց սկանդալային մանրամասներ: Մասնավորապես փաստաբանը պնդեց, որ դեղերի ազդեցության տակ է կորզվել Հարությունովից ցուցմունք, եւ ներկայացվել որպես իրականություն: Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=epkhNYAhX84&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր