00:00:00

Սուպերմարկետում հետեւից մոտեցել է 27-ամյա աղջկան ու տաբատից հափշտակել «Այֆո 6-ը

21:15, 23 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 27-ամյա Լիլիթ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, Երեւանի Բաշինջաղյան փողոցի 188/1 հասցեում գործող սուպերմարկետի մոտ անհայտ անձը հետեւից մոտեցել է իրեն եւ տաբատի գրպանից բացահայտ հափշտակել «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 380.000 դրամի վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, ժամը 23.40-ին, Երեւանի Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Ալեքսանդր Բ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր