00:00:00

Տաքսիստին դաժանաբար սպանելու համար 17 տարով ազատազրկված զինծառայողը պահանջում է արդարացնել իրեն

02:20, 22 հուլիս 2018 Իրավական

Անցած տարվա ապրիլին 21-ին Արարատի մարզում տաքսու վարորդին դաժանաբար սպանելու  համար 17 տարվա ազատազրկման դատապարտված պայմանագրային զինծառայող Վադիմ Օ.-ն պնդում է, որ ինքն անմեղ է: Ամբաստանյալի պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու արդարացնել Վադիմին՝ իրեն մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ: Հիշեցնենք, որ 2017թ.-ի մայիսի 8-ին ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ եւ Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի: Պարզվել է, որ վերջինիս մահը հետեւանք է նրա նկատմամբ կիրառված բռնության: Այսպես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ պայմանագրային զինծառայողը, ունենալով վարկային պարտավորություններ, պարտքով գումար է խնդրել տարբեր անձանցից, սակայն մերժվել է։ Դեպքի օրը՝ 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, նա նստել է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կայանված, նույն քաղաքի բնակչի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան եւ պատվիրել մեկնել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն: Արարատի մարզի Նորամարգ եւ Ռանչպար գյուղերը բաժանող ոռոգման ջրատարի մոտ, բնական կարիքները հոգալու պատրվակով, վարորդին առաջարկել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո միասին դուրս են եկել ավտոմեքենայից, որտեղ պայմանագրային զինծառայողը հարձակվել է վարորդի վրա եւ ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետեւ զինծառայողը մետաղյա իրով հարվածել է վարորդի գլխին, ինչի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Զինծառայողը վարորդի գրպանից հափշտակել է առկա գումարը եւ բջջային հեռախոսը, իսկ դին քաշելով՝ գցել ջրատարի մեջ, որից հետո «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր