00:00:00

Ուշագրավ զարգացումներ Սերժի Վաչոյի գործով

16:03, 21 հուլիս 2018 Իրավական

ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը, կամ Սերժի Վաչոն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել: Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը դատարանի նման որոշումից հետո հայտնել է, թե   գրավը աննախադեպ մեծ գումար է, համենայնդեպս իր Դատական պրակտիկայում նման բան չի հիշում: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման համար: Նրա տնից, բանկային հաշիվներից, ավտոմեքենայից ու ավտոտնակից իրավապահները մի քանի օրվա մեջ 5 մլն դոլարից ավելի գումար են հայտնաբերել, որը նշված չի եղել հայտարարագրում: Ո՞վ է վճարելու 1 միլիարդ դրամ կամ 2 միլիոն դոլարից ավելի գումարը: Եթե Վաչագան Ղազարյանն ուրիշ վայրերում նույնպես պահած փող ունի, ապա չի կարող վճարել անձամբ, քանի որ դա էլ է ընկնում ապօրինի հարստացման տակ: Ինչպես հայտնի է փողը կանխիկացնելուց հետո Ղազարյանը հայտարարել էր, որ այն պատրաստվում էր փոխանցել իրական տիրոջը: Վաչագան Ղազարյանը իհարկե չէր հայտնել, թե ով էր այդ գումարի իրական տերը, սակայն շատերը միանգամից տվեցին մեկ անուն՝ Սերժ Սարգսյան: Հիմա հարց է առաջանում ո՞վ կվճարի Վաչագան Ղազարյանի ազատման համար: Կամ որտեղի՞ց  այդ փողը: Դատարանի որոշումը իրապես ուշագրավ է:  Ղազարյանի ազատությունը կարող է նոր հանգամանքներ երեւան բերել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր