00:00:00

30-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից. Անցորդները կանխել են

14:48, 21 հուլիս 2018 Իրավական

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 20-ին` ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, 30-ամյա Ժ. Ղ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր