00:00:00

Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը

14:29, 21 հուլիս 2018 Իրավական

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պաշտպանը հրապարակել է նաեւ Արթուր Մովսիսյանի նամակը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: «Շնորհակալ եմ բոլոր ինձ աջակցողներին և սատարողներին, համոզված եմ, որ իմ բարձրացրած խնդիրը դարձավ քննարկման առարկա։ Տեղեկացված եմ այսօրվա նախազգուշական ակցիայի մասին և իմ այս օրերի հացադուլը հաշվի առնելով, գտնում եմ, որ քայլ անելու հերթը վճռաբեկ դատարանինն է։ Իմ առողջական վիճակը այս պահին թույլ չի տա շարունակել հացադուլը, քանի որ 1-2 օր հետո վճռաբեկի որոշումը չէր կարող վերաբերվել կենդանի Արթուր Մովսիսյանին։ Ես դեռ շատ անելիք ունեմ իմ հայրենիքի և ընտանիքի համար, ուստի հաշվի առնելով վերը նշված իրողությունները՝ ես դադարեցնում եմ հացադուլը հուլիսի 20-ին ժամը 18.00-ին, բայց չեմ դադարեցնում իմ պայքարը»,- գրել է նամակում Մովսիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր