00:00:00

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին հայի կեղծ անձնագրով 2 տարի Հայաստանում է մնացել

01:00, 21 հուլիս 2018 Իրավական

2016 թվականի փետրվարին Իսպանիայի Թագավորության իրավապահների կողմից մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 44-ամյա Կոբա Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել կեղծ անձնագրով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ 2016 թվականի փետրվարին Իսպանիայի Թագավորության իրավապահների կողմից մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 44-ամյա Կոբա Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել կեղծ անձնագրով։ Պարզվել է, որ Կ. Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Արկադի Մարտիրոսյանի անվամբ տրված անձնագրով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Շեմազաշվիլին, ով համարվում է «օրենքով գող», Հայաստան է այցելել 2016 թվականին և Հայաստանում է մնացել մինչև 2018 թվականի մայիսը։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր