00:00:00

Ազատ արձակված Վարդան Վարդանյանը եւ Լիպարիտ Պետրոսյանը նորից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել

20:16, 20 հուլիս 2018 Իրավական

Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատապարտված Վարդան  Վարդանյանը եւ Լիպարիտ Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել: NEWS.am-ի հետ զրույցում ակտիվիստ Անի Կաղինյանն ասաց, որ Վարդանյանի եւ Պետրոսյանի սոցիալական արձակուրդն ավարտվել է, նրանք աշխատանք չեն գտել եւ նորից վերադառնում են ՔԿՀ: «Նրանք նամակով դիմել են վարչապետին, որ իրենց աշխատանք տրամադրում սակայն նամակն այդպես էլ անպատասխան է մնացել: Հիմա նրանք նորից ՔԿՀ են վերադառնում՝ մինչեւ պատժի կրման ավարտ: Իմ կարծիքով՝ սա ճիշտ չէ, իմաստ չկար նրանց ազատելու, եթե նորից ՔԿՀ էին վերադառնում: Շանթ Հարությունյանը ճիշտ գտնվեց, որ չհամաձայնեց այս պայմանով ազատ արձակվել»,-ասաց ակտիվիստը՝ նշելով, որ նույն ճակատագիրն է սպասում նաեւ Հայկ Կյուրեղյանին: Նշենք, որ Վարդան  Վարդանյանին եւ Լիպարիտ Պետրոսյանին մեկ ամսով սոցիալական արձակուրդ էր հատկացվել, որից հետո նորից էր այդ արձակուրդը  1 ամսով հետաձգվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր