00:00:00

Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ

15:53, 20 հուլիս 2018 Իրավական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երվանդ Խունդկարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,– ասված է նախագահի հրամանագրում: Կենսագրություն Կրթություն 1994 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ Աշխատանքային գործունեությունը • 1993-1994 թթ. - Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար: • 1994-1996 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման եւ դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատու։ • 1996-1998 թթ. - ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում: • 1998-1999 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։ • 1999-2001 թթ. - ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնական։ • 2001-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։ • 2008 թ. հունվար-հոկտեմբեր - Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ • 2008 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր: • 2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր