00:00:00

Խաչատուրովի հայտնի եւ անհայտ ունեցվածքը

04:35, 20 հուլիս 2018 Հասարակություն

«Հայկական ժամանակ» թերթը այսօր գրել էր, որ  «Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության կանչված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 1998-1999 թվականներին Պաշտպանության նախարարությունից բնակարան է ստացել՝ որպես կարիքավոր սպա: ՊՆ-ն սպաներին հիմնականում հատկացնում է մեկ բնակարան, որոնք լինում են 1-3 սենյականոց, և հազվադեպ է լինում, որ սպային տրամադրում են 2 բնակարան՝ 1 և 3 սենյակներ ունեցող, իրար հարևանությամբ՝ եթե սպայի ընտանիքը բազմամարդ է: Նկատենք, որ անտուն Խաչատուրովը բավականին հարուստ է: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան Խաչատուրովի անհայտ եւ հայտնի ունեցվածքի մասին: Յուրի Խաչատուրվը բնակվում է Երեւանի Ազատության պողոտայի շենքերից մեկում:  Մինչդեռ նույն Յուրի Խաչատուրովը 2016 թվականի մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իր բնակարանը վաճառել է եւ առանձնատուն է կառուցել: Նշենք, որ կայքերից մեկը հրապարկել էր նաեւ Խաչատուրովի՝ Կոտայքի մարզում գտնվող երկհարկանի շքեղ առանձնատունը:  Խաչատուրովի անվան հետ է կապվում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Էյֆե» բիլիարդ-ակումբը, որի մասին մամուլի հրապարակումները մինչ օրս չի հերքվել Խաչատուրովի կողմից: Մամուլի հրապարակումների համաձայն  «Էյֆե» բիլիարդ-ակումբը պատկանում է «Էյֆե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութանը, որի միակ հիմնադիրը՝ Պետրոս Ջուլֆայանը, այն հիմնադրել է 2007 թվականին, երբ ընդամենը 22 տարեկան էր: Ջուլֆայանն էլ համարվում է ակումբի տնօրենը: Պաշտպանության նախարար հեղափոխված Դավիթ Տոնոյանը թերեւս պետք է մեկնաբանի այս հանգամանքը: Բազմաթիվ սպաներ կան, որոնք իսկապես բնակարանի կարիք ունեն, սակայն նույն նախարարությունը նույնքան ջանասիրությամբ չի լուծում նրանց բնակարանային խնդիրը: Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երեւանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր