00:00:00

Վերաքննիչից պահանջում են ազատ արձակել Սերժ Սարգսյանի եղբորորդուն

01:46, 20 հուլիս 2018 Իրավական

Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Վերաքննիչից պահանջում ենք ակնհայտ անհիմն լինելու պատճառով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ վերացնել Հայկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը»,- ասաց Սարգսյանը: Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը): Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: Տուժող Դավիթ Սիմոնյանը, որը որոշել է այսքան տարի անց խոսել, Հայկ Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել:

armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր