00:00:00

Մադրիդը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը

00:44, 20 հուլիս 2018 Իրավական

Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան չեղարկել է վեց կատալոնացի գործչի արտահանձնման մասին հայտը, որոնց ցանկանում էին հայրենիք վերադարձնել ապստամբության կազմակերպման մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է La Vanguardia-ն, Լյարենան չեղարկել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը: Պուչդեմոնն Իսպանիայից մեկնել էր Բելգիա, այնուհետև Գերմանիա: Իսպանական դատարանն այս քայլին գնացել է, երբ գերմանական դատարանը վերջերս վճռել էր, որ Պուչդեմոնը չի կարող հետ ուղարկվել Իսպանիա՝ ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով: Միևնույն ժամանակ Պուչդեմոնի ձերբակալման ազգային հրամանն ուժի մեջ է մնում: Եթե նա որոշի վերադառնալ Իսպանիա, կձերբակալվի: Պետական միջոցները ծախսելու մեղադրանքով Պուչդեմոնին մինչև 12 տարվա ձերբակալություն է սպառնում, իսկ ապստամբություն կազմակերպելու համար առավել խիստ պատիժ է սահմանվում՝ 15-20 տարվա ազատազրկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր