00:00:00

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետը ձերբակալվել են

23:07, 19 հուլիս 2018 Իրավական

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը եւ պահեստապետը ձերբակալվել են: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 18-ին Քննչական կոմիտեում ստացվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը եւ ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վ.Նալբանդյանի հետ, վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին: Բացի այդ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաեւ նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։ Նախնական տվյալներով՝ կատարված հափշտակության հետեւանքով պատճառված վնասը կազմում է 3 մլն դրամ: Հուլիսի 19-ին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը եւ պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվել՝ հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր