00:00:00

Մոսկվայից կամավոր հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն

22:23, 19 հուլիս 2018 Իրավական

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 18-ին ժամը 11.50-ին Մոսկվա-Երեւան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել եւ նախաքննության մարմին է ներկայացել Սամվել Բ.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2016թ. մարտի 29-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 205 հոդ. 1-ին մասի եւ 193 հոդ. մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նույն օրը, նույն բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվա-Երեւան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել եւ նախաքննության մարմին է ներկայացել Անդրանիկ Հ.-ն, ով 2017թ. հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր