00:00:00

Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանը արգելանք է դրել

21:20, 19 հուլիս 2018 Իրավական

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանը արգելանք է դրել՝ քննիչի միջնորդությամբ։ Այս մասին Հրապարակ-ին հայտնեց նրա շահերի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը, պաշտպանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ բողոք չենք ներկայացնելու որոշման դեմ, չենք էլ պատրաստվում ներկայացնել, թողնում ենք, որ քննությունը վստահ լինի, որ որեւիցե մեկը չի միջամտում։ Անտեղի շահարկումների տեղիք չենք տալիս»։ Պաշտպանի խոսքով՝ Բաբայանը իր դիրքորոշումը չի փոխել․ «Էդուարդ Բաբայանը ինչ-որ ասել ա, մի անգամ ա ասում, վերջնական ա ասում, որեւէ միջադեպի մասնակցություն չի ունեցել ոչ ինքը, ոչ էլ պարոն Ծառուկյանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր