00:00:00

Երեւանի գերեզմանատներից մեկում կրակոցներ են հնչել, մեկ մարդ վնասվածք է ստացել

16:04, 19 հուլիս 2018 Իրավական

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել է հուլիսի 18-ին, Էրեբունի վարչական շրջանում հրազենային վնասսվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ Արամ Բ.-ն է, ով նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում եղել է մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում. որտեղ էլ նրա վրա կրակոցներ է արձակել Երեւան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ՝ 41-ամյա Ազատ Պ.-ն։ Ոստիկանությունը հայտնաբերել է Ազատ Պ.-ին, այնուհետեւ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տուժած Արամ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր