00:00:00

Կկրճատվեն գործարքների կնքման ժամկետներ

00:15, 07 մարտ 2018 Տնտեսություն

Օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու և առցանց հարթակ ստեղծելու նպատակով՝ կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվում է ստեղծել պետական գույքի վաճառքի առցանց հարթակը, որում ներկայացված կլինի գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները, որի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր